Մատչելիության հղումներ

Մեղադրյալ-զորակոչիկները կազատվեն քրեական պատասխանատվությունից՝ զինված ուժերում ծառայելու պայմանով


2009 թվականի աշնանային զորակոչի մեկնարկի հետ կապված` Հայաստանի գլխավոր դատախազի կողմից ցուցում է տրվել մարզերի եւ համայնքների դատախազներին` «անհապաղ փոխել ընտրված խափանման միջոց կալանավորումը, դադարեցնել հետախուզումը եւ քրեական հետապնդումը այն զորակոչիկ մեղադրյալների նկատմամբ, ովքեր զորակոչի ընթացքում կամովին կներկայանան ոստիկանություն կամ զինկոմիսարիատ եւ ցանկություն կհայտնեն ծառայելու Հայաստանի զինված ուժերում»:

Հայաստանի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն, որոշումը կտարածվի ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափելու փաստի առթիվ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործերով մեղադրյալների նկատմամբ, Հայաստանի երկքաղաքացի համարվող այն անձանց նկատմամբ, ովքեր սահմանված կարգով չեն ծառայել զինված ուժերում:

Քրեական հետապնդում չի իրականացվի նաեւ այն անձանց նկատմամբ, ովքեր «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքով նախատեսված կարգով ցանկություն կհայտնեն մեկնելու այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG