Հայաստանի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն, որոշումը կտարածվի ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափելու փաստի առթիվ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործերով մեղադրյալների նկատմամբ, Հայաստանի երկքաղաքացի համարվող այն անձանց նկատմամբ, ովքեր սահմանված կարգով չեն ծառայել զինված ուժերում:
«Հայաստանի գլխավոր դատախազությունը դիմում է հետախուզման մեջ գտնվող զորակոչիկներին՝ օգտվել ընձեռված հնարավորությունից, կատարել հայրենիքի եւ ժողովրդի հանդեպ սահմանադրական պարտքը, ձերբազատվել հետախուզվող մեղադրյալի կարգավիճակից, հպարտորեն կրել մեր անկախ եւ ազատ հայրենիքի քաղաքացին եւ զինվորը լինելու բարձր կոչումը», - ասված է դատախազության հաղորդագրության մեջ։

Քրեական հետապնդում չի իրականացվի նաեւ այն անձանց նկատմամբ, ովքեր «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքով նախատեսված կարգով ցանկություն կհայտնեն մեկնելու այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրեր: