Մատչելիության հղումներ

Ալի Խամենեի. «Իրանը չի խաբվի ԱՄՆ-ի թվացյալ հաշտվողական պահվածքով»


Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին այսօր հայտարարել է, թե Միացյալ Նահանգները «գոռոզ տերություն» է, եւ Իրանը «չի խաբվի նրա թվացյալ հաշտվողական պահվածքով»:

Իրանի պետական ռադիոյի փոխանցմամբ` Խամենեին ասել է, թե իր երկիրը կմերժի ցանկացած երկխոսություն, եթե դրա ելքը կանխորոշված է պաշտոնական Վաշինգտոնի կողմից:

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Իրանի հետ անմիջական երկխոսության պատրաստակամություն է հայտնում, ինչը նրա նախորդը կտրականապես մերժում էր:

Պաշտոնական Վաշինգտոնը Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո, երբ իրանցի արմատական ուսանողները գրավել էին Թեհրանում ԱՄՆ-ի դեսպանատունը` պատանդառելով 52 ամերիկացիների:

Վաղը Իրանը նշում է այդ իրադարձությունների 30-ամյակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG