Մատչելիության հղումներ

Համիդ Քարզայը հռչակվեց Աֆղանստանի ընտրված նախագահ


Այսօր Աֆղանստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկրի գործող նախագահ Համիդ Քարզային հռչակել է ընտրված նախագահ եւ չեղյալ է հայտարարել նախագահական ընտրոթյունների` նոյեմբերի 7-ին նշանակված երկրորդ փուլը:

Հանձնաժողովի այս որոշումը հետեւեց ընտրապայքարից դուրս գալու մասին Քարզայի միակ մրցակցի` երկրի նախկին արտգործնախարար Աբդուլա Աբդուլայի հայտարարությանը: Աբդուլան իր այդ քայլը պատճառաբանել էր նրանով, որ, ինչպես ինքն է պնդում, ընտրությունների երկրորդ փուլում արդար եւ թափանցիկ քվեարկություն ապահովելու իր պահանջը չի կատարվել:

Ընտրությունների երկրորդ փուլը նշանակվել էր, երբ ՄԱԿ-ի նախաձեռնությամբ անցկացված քննությունը օգոստոսի 20-ի ընտրություններում բազմաթիվ խախտումներ էր բացահայտել, հիմնականում` գործող նախագահի օգտին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG