Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը առաջարկում է ապրիլի 24-ը նշել նաեւ որպես «Հայրենազրկման դատապարտման օր»


Հայաստանի Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցությունը առաջարկում է ապրիլի 24-ը նշել ոչ միայն որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի, այլեւ որպես «Հայրենազրկման դատապարտման օր»:

Խմբակցության 7 պատգամավորները այսօր Ազգային ժողովի կանոնակարգով սահմանված կարգով խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանին են ուղարկել «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին համապատասխան օրինագիծը:

Խմբակցության տարածած հաղորդագրության համաձայն` օրենսդրական նախաձեռնությանը կից ներկայացված հիմնավորման մեջ, մասնավորապես, ասված է. - «Ցեղասպանությունը` որպես հետեւանք, հանգեցրեց հայության Հայրենազրկման եւ Հայրենասպանության: Իր իսկ բնօրրանում սպանդի ենթարկված ժողովուրդը զրկվեց իր պատմական հայրենիքից: Այս իրողությունը մեկ ընդհանուր ողբերգություն է, որն առավել ամբողջական է դարձնում Ցեղասպանության փաստը: Հարկավոր է կատարված ողբերգությունն ընկալել այդ ամբողջության մեջ, եւ հիշատակի օրը արժեւորել այդ համատեքստում: Սույն օրենքի ընդունմամբ կամբողջանա Ցեղասպանության իրական պատկերը, դրանով կամրագրվի հայկական հողերից նրա բնիկ ժառանգների հիմնարար եւ օրինական պատմական իրավունքներից զրկելու դատապարտումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG