Ուկրաինայի իշխանությունները դիմել են միջազգային հանրությանը` «խոզի գրիպի» դեմ պայքարի հարցում օգնություն տրամադրելու խնդրանքով:
Մեկ շաբաթվա ընթացքում շնչառական խնդիրների պատճառով երկրում 60 մարդ է մահացել, այդ թվում 4 բժիշկներ, որոնք շփվել էին վարակակիրների հետ:
Նախագահ Վիկտոր Յուշչենկոյի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն` Ուկրաինան դիմել է ԱՄՆ-ին, Եվրամիությանը, Հյուսիսատլանտյան դաշինքին եւ հարեւան երկրներին: «Խոզի գրիպի» դեմ պայքարելու համար Ուկրաինան նաեւ Շվեյցարիայից պատվիրել է 16 տոննա «Տամիֆլյու» դեղամիջոց:
Յուշչենկոյի խնդրանքին արդեն իսկ արձագանքել են Լեհաստանը եւ Սլովակիան` Ուկրաինա առաքելով պաշտպանիչ դիմակներ եւ «Տամիֆլյու»: