Մատչելիության հղումներ

Դադարեցվել է Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Խաչատրյանի անդամակցությունը ՍԴՀԿ-ին


Հոկտեմբերի 31-ին կայացած Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) վարչության արտահերթ նիստում որոշում է կայացվել վերջերս «Ժառանգություն» կուսակցությունից հեռացված եւ ՍԴՀԿ-ին անդամագրված Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Խաչատրյանի 7-օրյա անդամակցությունը այս կուսակցությանը դադարեցնելու մասին։

ՍԴՀԿ-ի վարչության հաղորդագրության համաձայն, որոշման համար հիմք է ծառայել ՍԴՀԿ կանոնադրության անդամակցության մասին դրույթի 4-րդ կետը, ըստ որի՝ հայկական ազգային կուսակցություններից որեւէ մեկին նախկինում անդամակցած մարդիկ կարող են ՍԴՀԿ-ին անդամակցելու դիմում ներկայացնել այդ կուսակցությունից դուրս գալուց առնվազն մեկ տարի անց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG