Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր թեկնածուն կարող է բոյկոտել Աֆղանստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը


Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը շաբաթ օրը հանդիպել է նախկին արտգործնախարար, նոյեմբերի 7-ին անցկացվելիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլում իր մրցակից Աբդուլա Աբդուլայի հետ։

Արեւմտյան լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, հանդիպումն ավարտվել է անարդյունք եւ Աբդուլա Աբդուլան սպառնացել է բոյկոտել ընտրությունների երկրորդ փուլը, եթե արդար ընտրություններ անցկացնելու նրա պահանջները չբավարարվեն։

Մասնավորապես, նախկին արտգործնախարարը պահանջում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հրաժարականը:

Աֆղանստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը անցկացվելու է նոյեմբերի 7-ին:

Առաջին փուլի արդյունքները, որոնց համաձայն հաղթել էր գործող նախագահ Համիդ Քարզայը, չեղյալ էր հայտարարվել մեծ թվով խախտումների պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG