Մատչելիության հղումներ

Ուկրաինայում «խոզի գրիպի» պատճառով փակվել են դպրոցները եւ արգելվել են հրապարակային միջոցառումները


Ուկրաինայում «խոզի գրիպից» մահվան առաջին դեպքն արձանագրվելուց հետո այսօր երկրի իշխանությունները երեք շաբաթով փակել են դպրոցները, արգելել են հրապարակային միջոցառումներ եւ երկրի տարածքով տեղաշարժի սահմանափակումներ են մտցրել:

Վարչապետ Յուլիա Տիմոշենկոն հայտարարել է, որ այդ ժամկետը անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել:

Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հաստատել էր, որ հոկտեմբերի կեսերից Ուկրաինայի արեւմուտքում արձանագրված` գրիպից կամ թոքաբորբից մահվան 30 դեպքերից մեկի պատճառը H1N1 վիրուսն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG