Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը առաջադրվել է թիվ 10 ընտրատարածքում


Ուրբաթ օրը թիվ 10 ընտրատարածքում, որը թափուր էր մնացել Խաչատուր Սուքիասյանի՝ մանդատը վայր դնելուց հետո, պատգամավորության թեկնածու է առաջադրվել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը այժմ անազատության մեջ է, նրա նկատմամբ դատավարությունն ընթանում է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Տաթեւ Օհանյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Փաշինյանն ինքնառաջադրվել է:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG