«Հրապարակ»-ը իր խմբագրականում գրում է. - «Այսօր Քաղբանտարկյալների միջազգային օրն է: Այսինքն, Հայաստանը եւս կարող է լիիրավ նշել այդ օրը. մեզանում այսօր առնվազն 17 քաղբանտարկյալ է հաշվվում: Չէ, անշուշտ, նրանց մեղադրանքներ են առաջադրվել, եւ նրանք դատապարտվել են քրեական օրենսգրքի որոշակի հոդվածներով: Բայց անգամ մանկահասակ երեխաներին է հայտնի, որ նրանք բանտում են հայտնվել իշխանության դեմ պայքարելու, իրենց կարծիքն արտահայտելու, իշխանափոխություն երազելու եւ ծրագրելու համար: Այսինքն` քաղաքական պայքարի համար, որը ոչ մի նորմալ երկրում չի պատժվում: Եվ միանգամայն անհասկանալի է, թե ինչ սկզբունքով ազատ արձակեցին մյուս քաղբանտարկյալներին, իսկ այս 17-ին շարունակեցին պահել բանտերում: Գուցե եվրոպական կառույցների մշտական մոնիտորինգի տակ մնալը հաճելի՞ վիճակ է մեր իշխանությունների համար: Հաճելի վիճակ է նաեւ սեփական հասարակության կողմից անընդհատ հանդիմանությունների արժանանա՞լը: Ասենք, երկրի դատական ու դատախազական համակարգը ծիծաղելի, անհեթեթ դրության մեջ դնելը, երբ ստիպված են մեղադրանքները մատից ծծել ու անապացույց դատավճիռներ արձակել, ինչո՞վ է արդարացված»:
«Չորրորդ իշխանություն»-ը տեղեկացնում է, որ նախօրեին Երեւանում բավականին կոնսպիրատիվ պայմաններում տեղի է ունեցել հայկական ավանդական կուսակցությունների՝ ՀՅԴ-ի, ՌԱԿ-ի եւ ՍԴՀԿ-ի ղեկավարների «բարձր մակարդակով» հանդիպումը. - «Այս առթիվ նույնիսկ մի բավական ժլատ հաղորդագրություն է տարածվել, ըստ որի՝ կողմերը «փոխադարձ ըմբռնումի մթնոլորտի մէջ» քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունները եւ հայությանը հուզող այլ հարցեր: Հայաստանը այսպիսով ունենում է առաջադեմ իշխանություններ եւ ծանրակշիռ ընդդիմություն, արտաքին աշխարհը հիանում է այս դասական մոդելով, մի խոսքով՝ բոլորը գոհ են ու երջանիկ: Ամբողջ խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանին շատ ձեռնտու է որպես ընդդիմություն հենց «ավանդական երեկ կուսակցությունների բեւեռն ունենալը: Նախ, դա հնարավորություն է տալիս «կանոնակարգել» Սփյուռքի կարծիքը: Երկրորդ, այս ընդդիմությունը Սերժ Սարգսյանին շատ հարմար է, որովհետեւ ավանդական կուսակցությունները հաստատ իր հրաժարականը չեն պահանջելու, եթե պահանջեն էլ՝ հաստատ համաժողովրդական ալիք չեն բարձրացնելու, հետեւաբար՝ զորք եւ ոստիկանություն կիրառելու անհրաժեշտություն չի առաջանալու: Երրորդ, ավանդական կուսակցություններին, որպես կանոն, միայն ազգային հարցերն են հետաքրքրում»:
«Իրավունք»-ի հետ զրույցում պատգամավոր Հրայր Կարապետյանը (ՀՅԴ) ասում է. - «Ժամանակը ցույց տվեց, որ իսկապես թուրքական կողմը հարցին մոտենում է նախապայմանների դիրքերից: Եթե արձանագրության մեջ դրանք տողատակերում են ներկայացված, ապա արձանագրությունների ստորագրումից հետո բացահայտորեն թե՜ Թուրքիայի արտգործնախարարը եւ թե՜ վարչապետը այդ մասին բարձրաձայնեցին: Թուրքական կողմը ուղղակիորեն արձանագրությունների վավերացումը պայմանավորում է Ղարաբաղյան խնդրի ադրբեջանամետ լուծումով եւ այս հարցում որեւէ բացառություն չի անելու: Այսինքն՝ նրանք համարում են, որ Ցեղասպանության խնդիրը այս կամ այն կերպ չեզոքացվել է, եւ որ սահմանների ճանաչման խնդրով արդեն փակվել են Հայ դատի դրսեւորումները, եւ այսօր նրանք նշաձողը իջեցրել են այնքան, որ խնդիրը եկել-հասել է Թուրքիայի միջամտությամբ Ղարաբաղյան հարցի լուծմանը»:
Մինչդեռ ՀՀԿ-ի մամլո պատասխանատու Էդուարդ Շարմազանովը «Հայոց Աշխարհ»-ին ասում է. - « Մեր նախաձեռնողական քաղաքականության արդյունքում ստորագրվել են արձանագրություններ, որտեղ նախապայմաններ չկան։ Հասկանալի է, որ սա զայրացրել է թուրքերին ու ադրբեջանցիներին, որոնք օրական մի քանի անգամ իրենք իրենց փորձում են համոզել, որ կարող են նախապայմաններ լինել։Ինչքան էլ թուրքական կողմը խոսի նախապայմանների մասին, փաստն այն է, որ արձանագրություններում նախապայմաններ չկան։ Արձանագրությունների ստորագրումը, հատկապես նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը հայ ժողովրդին, եւս մեկ անգամ ցույց տվեց, որ Հայաստանը մտադիր չէ հետքայլ անել Ցեղասպանության ճանաչման գործընթացից, հակառակը, անելու է ամեն ինչ, որպեսզի աշխարհը, եւ առաջին հերթին Թուրքիան, ճանաչի մարդկության դեմ կատարված այդ հանցագործությունը»։
«Ժամանակ»-ի մեկնաբանը գրում է. - «Իշխանափոխության միջոցով հայ-թուրքական արձանագրությունների ընթացքը կանխելու եւ հայ-թուրքական առկա գործընթացը կասեցնելու մասին հայտարարությունները ու դիտարկումները պարզապես ծիծաղելի են: Փաստն այն է, որ հասարակությունը մնաց անտարբեր եւ անհաղորդ այն վտանգների մասին մտահոգություններին, որ արտահայտում էին քաղաքական ուժերը: Ընդ որում ՝ պետք չէ համարել, որ հասարակությունն անտարբեր էր, որովհետեւ, ասենք, այս ընդդիմախոսության առաջատարության դրոշակը բռնած Դաշնակցությանը համարում էր կեղծ ընդդիմություն: Դաշնակցությանը համարում են կեղծ, բայց հասարակությունը նույնչափ անհաղորդ է նաեւ Հայ ազգային կոնգրեսի բարձրացրած մտահոգություններին: Եվ թերեւս նաեւ դրանով է՝ հանրային բավականաչափ, նվազագույն ակտիվության համար անհրաժեշտ հետաքրքրության բացակայությամբ է պայմանավորված Կոնգրեսի ժամանակավոր դադարը: Հետեւաբար խնդիրը կեղծ կամ անկեղծ ընդդիմության հանգամանքը չէ, այլ հենց այն, որ հասարակության համար ներկայացվող վտանգը այդպես էլ չդարձավ իրենը, չսպառնաց կոնկրետ քաղաքացու վիճակին, նրա հարազատներին»:
«Կապիտալ»-ը գրում է. - «Արդյոք շինարարությունը Հայաստանում բյուջետային աջակցության կարիք ունի՞: Այս բանավեճը ծագեց այն բանից հետո, երբ կառավարությունը հունիսին Ազգային ժողով ներկայացրեց շինարարությանն օժանդակություն նախատեսող մի օրինագիծ, այնինչ անկախ փորձագետների մեծ մասն այն կարծիքին էր, որ շինարարությունը ՀՆԱ-ում անհարկի ուռճացված մասնաբաժին ունի, որով էլ մեծապես պայմանավորված է Հայաստանի տնտեսական մեծ անկումը: Նույնիսկ Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Նինկե Օմեսն է մի առիթով ասել, որ շինարարության չափից ավելի բարձր աճն այնքան էլ ցանկալի չէ տնտեսական կայունության տեսանկյունից, քանի որ այն տատանողականության մեծ պոտենցիալ ունի»: