Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի տնտեսությունը 3,5 տոկոսի աճ է արձանագրել


Ամերիկայի Միացյալ Նահանգների տնտեսությունը այս տարվա հուլիսից մինչեւ սեպտեմբեր ընկած ժամանակաշրջանում 3,5 տոկոսի աճ է գրանցել։

Մասնագետների կարծիքով, այսօր հրապարակված վիճակագրությունը հնարավորություն է տալիս ենթադրել, որ անցած դարի 30-ական թվականներից ի վեր տնտեսական ամենածանր ճգնաժամը, հավանաբար, ավարտվել է եւ տնտեսությունը թեւակոխել է զարգացման փուլ։

Փորձագետների համոզմամբ, դրան նպաստել է անշարժ գույքի եւ ավտոմեքենաների վաճառքի խթանմանն ուղղված կառավարության ծրագիրը։ Միաժամանակ, նրանք նշում են, որ գործազրկության ցուցանիշը դեռ բարձր է, ինչը դանդաղեցնում է տնտեսական աճի տեմպը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG