Մատչելիության հղումներ

Դեկտեմբերին ԵԱՀԿ-ի ժողովը կանդրադառնա Ղարաբաղյան հարցին


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը այսօր հայտնել է, որ ԵԱՀԿ-ի ժողովը, որ կայանալու է գալիք դեկտեմբերի սկզբին Աթենքում, կանդրադառնա Ղարաբաղի հիմնախնդրին։

Ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ, Մամեդյարովը նաեւ ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների հիմքում դրված են «հիմնարար սկզբունքները»։

Մամեդյարովը փոխանցել է, որ Լյուքսեմբուրգում հոկտեմբերի 26-ին ինքը նախաճաշի սեղանի շուրջ հանդիպել է Էդվարդ Նալբանդյանին, ներկա են եղել նաեւ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն եւ Եվրամիության պաշտոնյաները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG