Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյան. «Թուրքիայի կողմից ձգձգումը կարժանանա հայկական կողմի համարժեք վերաբերմունքի»


Հայ - թուրքական արձանագրությունների` Թուրքիայի կողմից վավերացման ձգձգումը կարժանանա հայկական կողմի համարժեք վերաբերմունքի: Այդ մասին հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյան` այսօր ընդունելով Հարավային Կովկասի հարցերով Եվրոպական միության ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին:

Ազգային ժողովի նախագահը տեղեկացրել է Եվրամիության հատուկ ներկայացուցչին, որ եթե Թուրքիան խելամիտ ժամկետներում չվավերացնի այդ արձանագրությունները, ապա հայկական կողմը առանց հապաղելու կձեռնարկի համապատասխան համարժեք քայլեր:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ արձանագրություններով Հայաստանը չի ստանձնել որեւէ միակողմանի պարտավորություն եւ դիմել է այդ քայլին երկու երկրների միջեւ բնականոն հարաբերություններ հաստատելու համար անհրաժեշտ հիմքեր ստեղծելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG