Մատչելիության հղումներ

Հռոմի պապը ուղերձ է հղել Գարեգին երկրորդին գահակալության տասնամյակի առթիվ


Հռոմի պապ Բենեդիկտոս տասնվեցերորդը երեկ ուղերձ է հղել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդին նրա ընտրության եւ գահակալության տասնամյակի կապակցությամբ:

Նշելով, որ «անցած հարյուրամյակի վերջին Հայաստանում եկեղեցու ազատության վերականգնումը ուրախություն բերեց քրիստոնյաներին ամբողջ աշխարհում», Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետը շնորհավորել է Գարեգին երկրորդին անցած տասնամյակում որպես Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ իր գործադրած ջանքերի համար:

Catholic News Agency-ի փոխանցմամբ` Պապը իր ուղերձում հույս է հայտնել, որ երկու եկեղեցիների միջեւ հարաբերությունները առաջիկա տարիներին կշարունակեն ընդլայնվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG