Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը այսօր սկսել է եռօրյա այցը Պակիստան:
Ժամանելով Իսլամաբադ` պետքարտուղարը լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, որ ԱՄՆ-ի եւ Պակիստանի հարաբերություններում նոր էջ է բացվում:
Քլինթոնը բարձր է գնահատել Պակիստանի կառավարության եւ բանակի գործողությունները «Թալիբան» խմբավորման զինյալներին Հարավային Վազիրիստան նահանգում վնասազերծելու ուղղությամբ եւ ասել է, որ իր այցի նպատակն է հավաստել Օբամայի վարչակազմի աջակցությունը Պակիստանին:
Միաժամանակ, Պակիստանի հյուսիսարեւմտյան Փեշավար քաղաքի շուկայում այսօր հզոր պայթյուն է որոտացել, որի հետեւանքով տասնյակ մարդիկ են զոհվել, կան բազմաթիվ վիրավորներ: