Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն այսօր պաշտոնապես գրանցվել է երկրում հունվարի 17-ին անցկացվելիք նախագահական ընտրություններում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում իր թեկնածությունը գրանցելուց հետո ելույթ ունենալով մոտ 2 հազար աջակիցների առջեւ` Յուշչենկոն հայտարարել է, թե ընտրություններին մասնակցում է Ուկրաինայի ժողովրդավարական զարգացումը խթանելու համար:
Վերջերս անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքներով` Ուկրաինայի գործող նախագահի վարկանիշը ընդամենը մոտ 6 տոկոս է, եւ Յուշչենկոյի նկատմամբ մեծ առավելություն ունեն թե' Ռեգիոնների կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Վիկտոր Յանուկովիչը եւ թե' ներկայիս վարչապետ Յուլիա Տիմոշենկոն: