Թուրքիայի առողջապահության նախարար Ռեջեփ Աքդաղը իր բոլոր հայրենակիցներին հորդորել է առնվազն 5 ամսով հրաժարվել հանդիպելիս համբուրվելու եւ ձեռք սեղմելու ավանդույթից։ Նախարարի պնդմամբ, դա անհրաժեշտ է 75 միլիոն բնակչություն ունեցող երկրում A/H1N1 գրիպի համավարակը կանխելու համար։
«ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, անցյալ շաբաթ օրը Թուրքիայում գրանցվել է գրիպի այդ տեսակից մահացության առաջին դեպքը։ Տեղական իշխանություններն այժմ ձեռնարկում են գրիպին հակազդելու արտակարգ միջոցներ։
«Եթե մենք գոնե 5 ամսով հրաժարվենք հանդիպելիս միմյանց համբուրելու եւ իրար ձեռք սեղմելու սովորությունից, ապա ի զորու կլինենք կասեցնել A/H1N1 վարակահարուցիչի տարածումը», - այսօր լրագրողներին ասել է Ռեջեփ Աքդաղը եւ հավելել, որ այդ բազմադարյան ավանդույթը վնասակար է առողջության համար ու նպաստում է վարակիչ հիվանդությունների տարածմանը։
Գործակալությունը նշում է, որ ավանդույթներին հավատարիմ տեղացիները դժվար թե անսան նախարարի հորդորին։ Թուրքերը հանդիպելիս` երկու անգամ հպվում են այտերով, դա համարվում է ուշադրության, հյուրընկալության, հարգանքի եւ բարյացկամության դրսեւորում։
Արմեն Քոլոյան, Պրահա