«Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հետ համեմատած` մենք ունենք ամենից վատ դեմոգրաֆիական պատկերը` կապված աշխատող քաղաքացիների եւ կենսաթոշակառուների հարաբերակցության հետ», - նշեց Խաչիկյանը:
Վազգեն Խաչիկյանի ներկայացմամբ, «պտղաբերության գործակիցը» Հայաստանում շարունակում է բավական ցածր մնալ։ Հայտնի է, որ հասարակության վերարտադրության համար հարկավոր է, որ մեկ զույգին բաժին ընկնող երեխաների քանակը լինի առնվազն 2.1, որպեսզի տվյալ ժողովրդի քանակը առնվազն մնա նույնը։
«ՀՀ-ում 2008-ի ամփոփված տվյալներով, մենք ունենք 1,45 գործակից» - ասաց Սոցիալական ապահովության պետական ծառայության պետը` հավելելով, որ «բացարաձակ թվերի առումով առաջիկայում ծնելիությունը Հայաստանում դարձյալ անկում կապրի, քանի որ այժմ ծննդաբերողների մեծ մասը գերազանցապես ծնվել են 1980-85 թվականներին, իսկ եթե հաշվի առնենք, որ 1989-ից հետո ծնվածների թիվը Հայաստանում անկում է ապրել 2-3 անգամ, ապա առաջիկայում կկրճատվի նաեւ ծնվող երեխաների թիվը»։
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայաստանի կառավարության վարած «դեմոգրաֆիական քաղաքականությունը» գնահատեց հետեւյալ կերպ. - «Եթե կառավարությունը հայտարարում է, որ սոցիալական վճարների մեջ նվազեցում չի անելու` անկախ տնտեսական եւ ֆինանսական բացասական ընթացքից, սա պարզ անալգինն է գլխացավի դեմ, որի պատճառը հաճախ ակնհայտորեն այլ է»:
Վազգեն Խաչիկյանը բերեց կոնկրետ թվեր. - «1995 թվականին ունեցել ենք 42 հազար ծնունդ՝ 1989 թվականի 81 հազարի դիմաց: Դրանից հետո ավելի հաջորդական սկսել է վատանալ, մենք ունեցել ենք նույնիսկ տարիներ, երբ 25-26 հազար երեխա է ծնվել»:
«Սրան պետք է գումարենք նաեւ ակտիվ միգրացիոն հոսքերը», - ավելացրեց Խաչիկյանը։
Նա ասաց նաեւ, որ գալիք տարի կենսաթոշակների նվազեցում չի սպասվում՝ հավելելով, թե, ըստ երեւույթին, տեղի կունենա կենսաթոշակների մասնակի բարձրացում։ Տեղեկացրեց, որ մեկ տարով հետաձգվել է կենսաթոշակային կուտակային համակարգի ներդնումը։
Հիշեցնենք, որ, ըստ այդ համակարգի, մինչեւ 40 տարեկան Հայաստանի աշխատող քաղաքացիները, ովքեր կատարում են սոցիալական ապահովության վճարներ կենսաթոշակային հիմնադրամ՝ որպեսզի արդեն կենսաթոշակի անցնելիս ստանան համապատասխան կենսաթոշակ, ինչքան բարձր աշխատավարձ կամ կամուտ ունեն ու, հետեւաբար, ինչքան շատ են փոխանցում կենսաթոշակային հիմնադրամ, այնքան ավելի մեծ կենսաթոշակ կստանան ապագայում։
Խաչիկյանը, սակայն, ասաց, թե այդ համակարգի ներդրումը կսկսվի 2011 թվականի հունվարի 1-ից` մեկ տարի ավելի ուշ։ Այսինքն, ստացվում է, որ վերջին տարիներին ու այժմ էլ այն գումարները, որ Հայաստանի քաղաքացիները մուծում էին կենսաթոշակային հիմնադրամ, ապագայում չեն ազդի նրանց կենսաթոշակի չափի վրա։
Հայաստանում այսօր միջին կենսաթոշակի չափը կազմում է մոտ 26 հազար դրամ։ 450-460 հազար աշխատողներին բաժին են ընկնում 520 հազար կենսաթոշակ ստացողներ։ Խորհրդային շրջանի լավագույն ցուցանիշը հետեւյալն էր` 8 աշխատողին բաժին էր ընկնում 1 կենսաթոշակառու։