Մատչելիության հղումներ

Իտալիայի նախագահը Հայաստան այցելելու հրավեր է ստացել


Իտալիայի նախագահ Ջորգիո Նապոլիտանոն Հայաստան այցելելու հրավեր է ստացել:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի անունից հրավերը Իտալիայի նախագահին է փոխանցել Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանը, ով շաբաթ օրը իր հավատարմագրերն է հանձնել Ջորջիո Նապոլիտանոյին

Իտալիայի նախագահը նշել է, որ Հայաստանը կարեւոր գործընկեր է Իտալիայի համար, իսկ հայ եւ իտալացի ժողովուրդների հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն:

Ռուբեն Կարապետյանը շեշտել է Իտալիայի հետ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու` հայկական կողմի պատրաստակամությունը:

Դեսպանը Իտալիայի նախագահի խնդրանքով ներկայացրել է հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման եւ Ղարաբաղյան բանակցային գործընթացների վերջին զարգացումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG