Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը չի փոխել դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ


Միացյալ Նահանգները չի փոխել իր դիրքորոշումը հայ֊թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ եւ պաշտպանում է հարաբերությունների հաստատումն առանց նախապայմանների։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Յան Քելլին` երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսում:

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ֊ի կառավարությունը փոխել է իր դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունները առանց նախապայմանների կարգավորելու հարցի շուրջ, հատկապես հաշվի առնելով հայ֊թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիայի արտգործնախարարի հնչեցրած հայտարարությունները, թե սահմանը կբացվի միայն ղարաբաղյան խնդրի կարգավորումից հետո, պետքարտուղարության խոսնակն ասել է. - «Ոչ, մենք չենք փոխել մեր դիրքորոշումը»:

«Մենք պաշտպանում ենք Շվեյցարիայում ստորագրված արձանագրությունները, եւ մշտապես աջակցել ենք հարաբերությունների կարգավորմանը` առանց նախապայմանների »,- հայտարարել է պետքարտուղարության խոսնակը եւ ընդգծել. - «Միացյալ Նահանգների քաղաքականությունն այս հարցում շատ հստակ է եղել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG