Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի փորձագետները կայցելեն Իրանի ուրանի հարստացման գործարան


Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետները այսօր ժամանում են Իրան՝ Քոմ քաղաքի մոտ գտնվող ուրանի հարստացման ձեռնարկությունը ուսումնասիրելու նպատակով։

Իրանական IRNA գործակալության փոխանցմամբ, Միացյալ ազգերի կազմակերպության միջուկային գործակալության փորձագետները Իրանում կմնան «երկու կամ երեք օր»։ Նախկինում գաղտնի համարվող գործարան փորձագետները կայցելեն կիրակի օրը։

Քոմի մոտ գտնվող միջուկային վառելիքի հարստացման ձեռնարկության մասին հայտնի էր դարձել անցած ամիս։ Արեւմտյան տերությունները անհանգստություն են հայտնել մինչ այժմ գաղտնի պահված այս ձեռնարկության գոյության առիթով՝ նշելով, որ Թեհրանը փորձում է միջուկային զենք ստեղծել, թեեւ Իրանը ժխտում է այս մեղադրանքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG