Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանի խափանման միջոցը վերացնելու միջնորդությունը մերժվեց


Դատավոր Մնացական Մարտիրոսյանը այսօր մերժեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը վերացնելու միջնորդությունը, որը ներկայացրել էին Փաշինյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանը եւ Երվանդ Վարոսյանը:

Այնուհետեւ մեղադրող կողմը հրապարակեց մեղադրական եզրակացությունը, եւ սկսվեց դատաքննությունը:

Նիկոլ Փաշինյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով` «զանգվածային անկարգություններ կազմակերպելը», եւ 316 հոդվածի առաջին մասով` «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»:

Հիշյալ հոդվածներով սահմանված ամենախիստ պատիժը 10 տարվա ազատազրկումն է:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG