Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը այսօր Բաքվում մեկ անգամ եւս ընդգծել է, որ հայ - թուրքական հարաբերությունների նորմալացման եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացները «լրիվ տարբեր գործընթացներ են»:
«Հայ - թուրքական հարաբերությունները երկու ինքնիշխան պետությունների միջեւ հարաբերություններ են, եւ իրավական առումով դրանք որեւէ առնչություն չունեն Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացի հետ», - «Նովոստի - Ազերբայջան» լրատվական գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Արման Կիրակոսյանը:
Հայաստանի փոխարտգործնախարարը Ադրբեջանի մայրաքաղաքում մասնակցում է Սեւծովյան տնտեսական համագործակցության արտգործնախարարների խորհրդի նիստին, որն այսօր աշխատանքներն է սկսել «Հայաթ Ռեջենսի» հյուրանոցում:
«Ղարաբաղի ազատագրության կազմակերպություն» անվամբ շարժումը Հայաստանի պատվիրակի Բաքու կատարած այցի կապակցությամբ փորձել է հյուրանոցի առջեւ անցկացնել բողոքի ակցիա, սակայն ոստիկաններն այն խափանել են։ «Ղարաբաղի ազատագրության կազմակերպություն» շարժման ղեկավար Ակիֆ Նաղին ձերբակալվել է։