Մատչելիության հղումներ

Թինա Քեյդենաուն հանդիպել է Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ


Երեկ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղարի եվրասիական հարցերով տեղակալի օգնական Թինա Քեյդենաուի եւ Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչի հետ:

Հայ ազգային կոնգրեսի գրասենյակի փոխանցմամբ` հանդիպման ընթացքում քննարկվել են հայ - թուրքական հարաբերություններում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող հարցեր: «Հատուկ անդրադարձ է եղել Հայաստանում ժողովրդավարության վիճակին, մասնավորապես` քաղբանտարկյալների ազատ արձակման, կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հարցերին», - ասված է Կոնգրեսի հաղորդագրությունում:

Թինա Քեյդենաուն հոկտեմբերի 19-21-ը Հայաստան կատարած այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Հայաստան այցից հետո ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը այցելելու է Վրաստան եւ Ադրբեջան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG