Մատչելիության հղումներ

63-ամյա ճապոնուհին 17 տարվա անազատությունից հետո անմեղ է ճանաչվել


63-ամյա Թոշիկազու Սուգայան, ով մեղադրվում էր 4 տարեկան մի աղջկա սպանության մեջ, 17 տարի անազատության մեջ պահվելուց հետո անմեղ է ճանաչվել:

BBC-ի փոխանցմամբ` Սուգայան ազատ է արձակվել, երբ այս տարի նրա ԴՆԹ-ի նոր հետազոտության արդյունքում հերքվել են նախկինում ձեռք բերված ապացույցները:

Սուգայան մահվան էր դատապարտվել, քանի որ ինքն իր դեմ ցուցմունք էր տվել` հայտնելով, թե ինքն է կատարել հանցագործությունը: Հետագայում հրաժարվել էր այդ ցուցմունքներից` ասելով, որ ճնշումների ներքո է դրանք տվել: Այսօր Թոշիկազու Սուգայան դատարանում հայտարարել է, որ ինքը որեւէ առնչություն չի ունեցել 1990 թվականին տեղի ունեցած սպանությանը:

Մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ քննադատել են Ճապոնիայի ոստիկանությանը, նշելով, որ կասկածյալին կարող են 23 օր շարունակ հարցաքննել առանց փաստաբանի ներկայության:

Amnesty International-ի վերջին զեկույցի համաձայն` Ճապոնիայում ավելի քան 99 տոկոսով մեղադրական վճիռներ են կայացվում, որոնց մի մասը հիմնված է ինքնախոստովանական ցուցմունքների վրա: Ցուցմունքներն էլ կորզվում են կասկածյալների նկատմամբ ճնշումներ գործադրելու միջոցով:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG