Մատչելիության հղումներ

«Հանրապետության» քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը կառաջադրվի թիվ 10 ընտրատարածքում


Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը որոշել է առաջադրվել Ազգային ժողովի թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ին նշանակված լրացուցիչ ընտրություններում:

«Անշուշտ՝ համարում եմ, որ այս ընտրատարածքի նախկին պատգամավորը՝ Խաչատուր Սուքիասյանը, լավագույնս էր ներկայացնում ընտրատարածքի ընտրողների շահերը: Դրանով հանդերձ՝ հարգում եմ պատգամավորական մանդատից հրաժարվելու նրա որոշումը», - այսօր տարածած հայտարարությունում նշում է ընդդիմադիր գործիչը:

Սուրենյանցը տեղեկացնում է, որ ընտրարշավին մասնակցելու է «Բաց Հայաստան» քաղաքական ծրագրով, իսկ որպես իր հայտարարության գլխավոր պահանջ՝ ակնկալում է «բոլոր քաղբանտարկյալների պարտադիր ազատ արձակումը»:

«Իմ հայտը դուրս է զուտ կուսակցական եւ ընդդիմադիր ձեւաչափից եւ ավելի տարողունակ օրակարգ ունի», - վստահեցնում է Սուրենյանցը:

Սուրեն Սուրենյանցը 2008 թվականի փետրվարի վերջին կալանավորվել էր հետընտրական իրադարձությունների կապակցությամբ: Նույն տարվա ապրիլին նա կալանքից ազատ արձակվեց, եւ նրա նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվեց:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG