Մատչելիության հղումներ

Աֆղանստանում կհայտարարվեն նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները


Ակնկալվում է, որ Աֆղանստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր կհայտարարի օգոստոսի 20-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքներն ու կհրապարակի դրանցում տեղ գտած խախտումների մասին եզրափակիչ զեկույցը:

Եթե փորձագետները հայտարարեն, որ քվեարկության ընթացքում խախտումները զանգվածային բնույթ են կրել եւ էական ազդեցություն են ունեցել ընտրությունների նախնական արդյունքների վրա, որոնց համաձայն գործող նախագահը ստացել էր ձայների շուրջ 55 տոկոսը, Համիդ Քարզայի եւ նրա հիմնական մրցակից Աբդուլա Աբդուլահի միջեւ կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG