Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը հավանություն տվեց Գազայի պատերազմի վերաբերյալ զեկույցին


ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը այսօր հրավիրած հատուկ նիստում ընդունած բանաձեւում պաշտպանել է Գազայի պատերազմի վերաբերյալ զեկույցը, որում պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրվում են թե' Իսրայելը եւ թե' «Համաս» խմբավորումը:

Բանաձեւը, որի օգտին քվեարկել են խորհրդի անդամներից 25-ը, դեմ` 6-ը եւ ձեռնպահ` 11-ը, նաեւ քննադատում է Իսրայելին ՄԱԿ-ի նախաձեռնած եւ պատերազմական հանցագործությունների գործերով դատախազ հարավաֆրիկացի Ռիչարդ Գոլդսթոնի ղեկավարած քննության հետ չհամագործակցելու համար:

Ինչպես Իսրայելը, այնպես էլ «Համաս»-ը հերքում են զեկույցում պարունակվող մեղադրանքները:

Զեկույցը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին գործը ուղարկել Միջազգային քրեական դատարան, եթե Գազայի հակամարտության երկու կողմերը զլանան իրենք քննել հասցեագրված մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG