Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ի արագ արձագանքման ուժերի զորավարժությունները ավարտվեցին


Ղազախստանում ավարտվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նորաստեղծ Արագ արձագանքման ուժերի լայնամասշտաբ զորավարժությունները:

Ղազախստանի հարավում երկու շաբաթ առաջ մեկնարկած զորավարժությունների ակտիվ փուլին ներկա էին Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի եւ Տաջիկստանի նախագահները: ՀԱՊԿ-ի անդամ երկու երկրների` Բելառուսի եւ Ուզբեկստանի նախագահները չէին ժամանել Ղազախստան:

ՀԱՊԿ-ի պաշտոնյաները այսօր հայտարարել են, որ զորավարժությունների նպատակն էր փորձարկել Արագ արձագանքման ուժերը եւ բարելավել զինված ուժերի փոխգործողությունը անդամ երկրներից որեւէ մեկի դեմ հնարավոր հարձակման դեպքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG