Մատչելիության հղումներ

Թուրքիայի եւ Իրաքի վարչապետները մի շարք համաձայնագրեր են ստորագրել


Երեկ Բաղդադում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը իր իրաքցի պաշտոնակից Նուրի ալ-Մալիքիի հետ մի շարք համաձայնություններ է ստորագրել, որոնք, մասնավորապես, վերաբերում են էներգետիկ ոլորտում համագործակցությանը, ջրային ռեսուրսների օգտագործմանը, ինչպես նաեւ քուրդ գրոհայիննների դեմ պայքարին:

Էրդողանը Բաղդադ է ժամանել իր կաբինետի 6 նախարարների ուղեկցությամբ` նպատակ ունենալով Իրաքի հետ ստորագրել ընդհանուր առմամբ 44 համաձայնագիր:

Երկու երկրների հարաբերությունները երկար ժամանակ լարված էին` կապված Իրաքի հյուսիսում քուրդ գրոհայինների հակաթուրքական գործողությունների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG