Մատչելիության հղումներ

Թուրքիայի հավաքականը կրկին հաղթեց 2:0 հաշվով


Հոկտեմբերի 14-ին Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականը Բուրսայի Աթաթուրթի անվան մարզադաշտում պարտության մատնեց Հայաստանի ազգային հավաքականին: Ինչպեսեւ անցյալ տարի Երեւանում կայացած հանդիպմանը, թուրք ֆուտբոլիստները երկու անպատասխան գնդակ խփեցին Հայաստանի ընտրանու դարպասը:

Գոլերի հեղինակ դարձան Հալիլ Ալթինթոփը եւ Սերվետ Չեթինը:

Հանդիպումը Բուրսային Աթաթուրքի անվան մարզադաշտում միասին դիտում էին Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը եւ նրա հրավերով Թուրքիա ժամանած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանդիպումը դիտելու համար Բուրսա էր ժամանել նաեւ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին:

Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականները, այսպիսով, չկարողացան հաղթահարել որակավորման փուլը եւ նվաճել 2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG