«Թրենդ» գործակալության փոխանցմամբ` Եվրոպայի թուրքական եւ ադրբեջանական համայնքները բանակցություններ են վարում հայ - թուրքական սահմանի բացումը կանխելու ուղղությամբ:
«Թուրքական կազմակերպություններն էլ ընդդիմանում են Հայաստանի հետ Թուրքիայի սահմանի բացմանը: Անհրաժեշտ է համբերատար գործել, որպեսզի քաղաքական խնդիրներ չառաջանան», - գործակալությանը ասել է Բենիլյուքսում ադրբեջանցիների կոնգրեսի ղեկավար Էթիբար Մամեդովը, ում կարծիքով` դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրությունները դեռ չեն նշանակում սահմանի բացում:
Վրաստանում ադրբեջանցիների կոնգրեսի ղեկավար Ալի Բաբաեւն էլ «Թրենդ»-ին ասել է, թե իրենք էլ բանակցում են Թուրքիայի խորհրդարանում շրջանների ներկայացուցիչների հետ: «Ադրբեջանական սփյուռքը հույս ունի, որ Թուրքիան ծանր վիճակում չի թողնի եղբայրական երկրին: Մենք ասել ենք, որ քանի դեռ չի լուծվել Ղարաբաղյան խնդիրը, հայ - թուրքական սահմանը չպետք է բացվի», - «Թրենդ»-ին փոխանցել է Ալի Բաբաեւը: