Մատչելիության հղումներ

Թերսնվողների թիվը աշխարհում այս տարի անցել է մեկ միլիարդից


ՄԱԿ-ի գործակալությունները ահազանգում են, որ թերսնվողների թիվը աշխարհում այս տարի անցել է մեկ միլիարդից:

Պարենի եւ գյուղատնտեսության եւ Պարենի համաշխարհային ծրագրի տվյալներով` նախորդ տարվա համեմատ թերսնվողների թիվը աշխարհում աճել է 100 միլիոնով:

Ըստ ՄԱԿ-ի գործակալությունների, թերսնվողների թվի աճը, հիմնականում, պարենային ճգնաժամի եւ համաշխարհային տնտեսական ճգնաժամի համատեղ ազդեցության հետեւանք է:

Միաժամանակ, նրանք նկատում են, որ նույնիսկ մինչեւ այս երկու ճգնաժամները թերսնվողների թիվը մեկ տասնամյակ շարունակ կայուն կերպով աճել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG