Մատչելիության հղումներ

Վրաստանը հերքում է «Ալ-Ղաիդա»-ի հետ համագործակցության` Ռուսաստանի մեղադրանքը


Վրացական կողմը կտրականապես հերքում է Ռուսաստանի հատուկ ծառայությունների մեղադրանքը, թե Վրաստանը համագործակցում է միջազգային ահաբեկչական կազմակերպության` «Ալ-Ղաիդա»-ի, ինչպես նաեւ այլ գրոհայինների հետ:

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել է, թե Վրաստանի հատուկ ծառայությունները կապեր են պահպանում ծայրահեղականների հետ, օգնում են գրոհայինների` Չեչնիայում ու Դաղստանում տեղակայմանը, զենք ու զինամթերքի մատակարարմանը:

Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Պատա Դավիթայան ասել է, թե Բորտնիկովի հայտարարությունները «ոչնչով հիմնավորված չեն», ու նշել է, որ Վրաստանի տարածքում «գրոհայիններ ու ահաբեկիչներ չկան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG