Մատչելիության հղումներ

Արձանագրությունները Թուրքիայի խորհրդարան կուղարկվեն հաջորդ շաբաթ


Շաբաթ օրը Ցյուրիխում ստորագրված հայ - թուրքական արձանագրությունները Թուրքիայի խորհրդարան կուղարկվեն հաջորդ շաբաթ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքը:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ` Չիչեքը, ով նաեւ Թուրքիայի կառավարության խոսնակն է, հայտնել է, որ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն արձանագրությունները խորհրդարան կներկայացնի հոկտեմբերի 21-ին:

«Դրանցում որեւէ գաղտնի բան չկա: Արձանագրությունները մեր կամքի անկեղծ եւ լուրջ դրսեւորումն են», - ասել է Չիչեքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG