«Հայաստանի եւ Թուրքիայի որոշումը երկկողմ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ կնպաստի նաեւ նրանց հարաբերությունների ամրապնդմանը պաշտոնական Բրյուսելի հետ», - շաբաթ օրը Ցյուրիխում հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով գլխավոր հանձնակատար Խավիեր Սոլանան:
«Մենք սատարում ենք այս գործընթացը, որը շահեկան է բոլորի՝ ե'ւ Եվրամիության, ե'ւ գործընթացում ներգրավված երկրների, ե'ւ ողջ տարածաշրջանի համար», - հայտարարել է Սոլանան: - «Այն հանգամանքը, որ ես ներկա եմ գտնվում արձանագրությունների ստորագրման արարողությանը, հուշում է, որ Եվրամիությունը բավարարված է գործընթացով»։
Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը նաեւ նշել է, թե Բրյուսելը շատ գոհ է համաձայնությունից ու հույս ունի, որ առաջիկայում երկու երկրների խորհրդարանները արագորեն կվավերացնեն ստորագրվող արձանագրությունները։
«Ես մեծ հույսեր ունեմ, որ վավերացման գործընթացը կիրականացվի շատ արագ, ինչին կհետեւի արձանագրությունների արագ իրագործումը», - ասել է Սոլանան:
Արձանագրությունների ստորագրումը պաշտպանել է նաեւ Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշները`ընդգծելով, որ դա կնպաստի երկու երկրների եւ Եվրամիության միջեւ հարաբերությունների բարելավմանը։ Պնդելով, թե սա պատմական իրադարձություն է՝ Ֆրանսիայի արտգործնախարարն ասել է. - «Հույս ունեմ, որ հայ-թուրքական սահմանը կբացվի մինչեւ այս տարեվերջ»։
Հեղինե Բունիաթյան, Պրահա