Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է ԱՊՀ-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին


Երեկ Քիշնեւում կայացել է ԱՊՀ-ի անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը, որին Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` նիստի մասնակիցները հաստատել են այսօր կայանալիք ԱՊՀ-ի գագաթնաժողովի օրակարգը:

Արտգործնախարարները քննարկել են նաեւ ԱՊՀ-ի գործունեությանն առնչվող երկու տասնյակից ավելի հարցեր, այդ թվում` հումանիտար բնագավառում համագործակցության խթանման, անվտանգության եւ միգրացիոն քաղաքականության ոլորտներում գործակցության ակտիվացման հարցերը:

Նախարարները հավանության են արժանացրել եւ ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների հաստատմանը ներկայացրել Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 65-ամյակի առիթով ընդունվելիք կոչի նախագիծը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG