Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Ռուսաստանում լրագրողների սպանությունների բացահայտման ձախողումը ի չիք է դարձնում երկրում օրենքի իշխանության հաստատմանը եւ կոռուպցիայի հաղթահարմանն ուղղված` իշխանությունների ջանքերը:
Այս հայտարարությունը Քլինթոնը տարածել է երեկ` ռուսաստանցի հայտնի լրագրող Աննա Պոլիտկովսկայայի սպանության երրորդ տարելիցի կապակցությամբ:
Կրեմլի հյուսիսկովկասյան քաղաքականության քննադատ Պոլիտկովսկայայի սպանությունը մինչ այժմ բացահայտված չէ:
Իր ուղերձում Հիլարի Քլինթոնը նաեւ հիշեցրել է, որ 2000 թվականից սկսած Ռուսաստանում սպանվել է 18 լրագրող:
«Հյուման Ռայթս Ուաթչ» իրավապաշտպան կազմակերպությունը վճռել է այս տարվա մրցանակը հանձնել «Նովայա գազետա» թերթի լրագրող Ելենա Միլաշինային: Նշենք, որ երեք տարի առաջ սպանված լրագրող Աննա Պոլիտկովսկայան նույնպես աշխատել է «Նովայա գազետա»-ում։
Այս տարի «Հյուման Ռայթս Ուաթչ»-ի մրցանակների են արժանացել նաեւ իրավապաշտպան գործունեություն իրականացնող քաղաքացիական ակտիվիստներ Մյանմայից, Կոնգոյից եւ Եթովպիայից։