Մատչելիության հղումներ

Վիկտոր Յուշչենկո. «Որեւէ մեկը չի զոհի սեփական անկախությունն ու ինքնիշխանությունը»


«Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալու համար Ուկրաինան անում է ամեն ինչ», - BBC ռադիոկայանի ուկրաինական ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է երկրի նախագահ Վիկտոր Յուշչենկոն:

«Բոլոր չորս տարիների իմ քաղաքականությունը Ռուսաստանի Դաշնության նկատմամբ ցուցադրում է խորը հարգանք», - ասել է Ուկրաինայի նախագահը` հավելելով. - «Որեւէ մեկը Ռուսաստանի հետ խնդիրներ ունենալու նպատակ չի դնում, բայց որեւէ մեկը նաեւ չի զոհի սեփական անկախությունն ու ինքնիշխանությունը»:

Վիկտոր Յուշչենկոն նաեւ հույս է հայտնել, թե Ռուսաստանի նախագահի հետ հնարավորություն կունենա բանակցել Քիշնեւում կայանալիք ԱՊՀ-ի երկրների ղեկավարների առաջիկա հանդիպման ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG