Մատչելիության հղումներ

Սպիտակ տունը Բարաք Օբամայի եւ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն է տարածել


Սպիտակ տունը հաստատում է, որ երկուշաբթի օրը Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման զանգահարել է Լոս Անջելեսում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, ԱՄՆ-ի նախագահը զանգահարել է` խրախուսելու Սերժ Սարգսյանի խիզախ ղեկավարումը եւ քաջալերելու նրան` շարունակել առաջընթացը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման գործընթացում:

«Նախագահ Օբաման ընդգծել է Միացյալ Նահանգների դիրքորոշումը` կարգավորման շուրջ բանակցությունները պետք է ընթանան առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկետներում», - հայտարարում է Սպիտակ տունը եւ հավելում. - «Բարաք Օբաման իր լիակատար աջակցությունն է հայտնել գործընթացին, որը կհանգեցնի երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը եւ առավել պայծառ ապագա կբերի գործընթացում ներգրավվածներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG