Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Փարիզ, ապա` Քիշնեւ


ՅՈՒՆԵՍԿՕ-ի 35-րդ գլխավոր կոնֆերանսին մասնակցելու նպատակով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը վաղը աշխատանքային այցով կմեկնի Փարիզ:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` այցի ընթացքում նախատեսված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի ելույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսին եւ հանդիպումը Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշների հետ:

Փարիզում տեղի է ունենալու նաեւ Հայաստանի եւ Ֆրանսիայի կառավարությունների միջեւ դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրերը փոխադարձաբար վերացնելու մասին համաձայնագրի ստորագրման արարողությունը:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Քիշնեւ, որտեղ հոկտեմբերի 8-ին կմասնակցի ԱՊՀ-ի երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին, ապա Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում կմասնակցի ԱՊՀ-ի երկրների ղեկավարների նստաշրջանի աշխատանքներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG