Մատչելիության հղումներ

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն հոկտեմբերի 8-ին Քիշնեւում


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը կկայանա հինգշաբթի օրը Քիշնեւում: Այդ մասին այսօր Բաքվում հայտարարել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը հայտնել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա Մոլդովայի մայրաքաղաքում անցկացվելիք ԱՊՀ-ի գագաթնաժողովի նախաշեմին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG