Մատչելիության հղումներ

Տեղի է ունեցել Ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական խորհրդակցությունների նախապատրաստական ժողովը


Փարիզում տեղի է ունեցել ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական խորհրդակցությունների նախապատրաստական ժողովը, որին մասնակցել են Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը եւ Ֆրանսիայի ավելի քան 25 քաղաքների ղեկավարները:

Երեւանի քաղաքապետարանի լրատվական վարչությունը հավելում է, որ հայ-ֆրանսիական խորհրդակցությունները «նախատեսված են 2010-ի սեպտեմբերին, ծառայելու են Հայաստանում Ֆրանկոֆոնիայի առաջխաղացմանը, հաստատելու են երկկողմ համագործակցության զարգացման ուղղությամբ տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված դերը»։

Գագիկ Բեգլարյանը Փարիզում մասնակցել է նաեւ ֆրանսախոս քաղաքների քաղաքապետների միջազգային ասոցիացիայի 30-րդ գլխավոր վեհաժողովի բացման արարողությանը։

Հայաստանը մեկ տարի առաջ է դարձել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամ։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG