Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման աշխարհի առաջատար 6 պետությունների եւ Իրանի միջեւ այդ երկրի միջուկային ծրագրի հարցով բանակցությունների մեկնարկը անվանել է «կառուցողական», միեւնույն ժամանակ Իրանին կոչ անելով համապատասխանեցնել խոսքն ու գործը:
Նախօրեին Ժնեւում մեկնարկած բանակցություններին մասնակցում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամները եւ Գերմանիան:
Բանակցությունների ժամանակ Իրանը հայտարարել է, թե առաջիկա շաբաթներին ՄԱԿ-ի տեսուչներին կթույլատրի այցելել սուրբ համարվող Քոմ քաղաքի մերձակայքում կառուցվող` ուրանի հարստացման նոր գործարան: