Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նորանշանակ ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեին:
Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Սեյրան Օհանյանը շնորհավորել է Ռոբերտ Բրադկեին Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ իր ռուսաստանցի եւ ֆրանսիացի գործընկերների հետ նա կշարունակի ներդրում ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում:
Նախարարը ողջունել է համանախագահների այն հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն ինքնուրույն գործընթաց է եւ շաղկապված ու պայմանավորված չէ որեւէ այլ գործընթացով:
Սեյրան Օհանյանը գոհունակություն է հայտնել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ԱՄՆ-ի կառավարության հաստատակամության առումով: