Մատչելիության հղումներ

Հայ դատի հանձնախումբը Հիլարի Քլինթոնին կոչ է անում վերջ տալ «Հայաստանի նկատմամբ ճնշմանը»


Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյանը երեկ նամակ է հղել Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, կոչ անելով վերջ տալ «անարդարացի եւ ծանր ճնշմանը», որը, ըստ նամակի հեղինակի, ԱՄՆ-ի կառավարությունը գործադրում է` «ստիպելու Հայաստանին ընդունել Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման վերաբերյալ մեծապես վիճելի արձանագրությունները»:

Խաչիկյանը իր նամակում փոխանցում է ամերիկահայ համայնքի մտահոգությունները, որ «այդ միակողմանի համաձայնությունները, որոնք պարտադրվում են փակուղում գտնվող Հայաստանին, որը շարունակում է շրջափակված մնալ Թուրքիայի կողմից եւ դեռեւս աշխատում է Հայոց ցեղասպանության ազգագրական, տնտեսական եւ աշխարհաքաղաքական աղետալի ժառանգության հետեւանքները հաղթահարելու ուղղությամբ, ընդունվելու դեպքում հարցականի տակ կդնեն Հայոց ցեղասպանության իրողությունը, համայն հայության անքակտելի իրավունքները, կսպառնան Հայաստանի անվտանգությանը եւ Լեռնային Ղարաբաղի ազատությանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG