Մատչելիության հղումներ

Հայաստան կժամանի Բելգիայի Սենատի նախագահը


Այսօր երեկոյան պաշտոնական այցով Երեւան կժամանի Բելգիայի Սենատի նախագահ Արման դը Դեկերի գլխավորած պատվիրակությունը:

Վաղը Բելգիայի Սենատի նախագահին կընդունեն նախագահ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Խորհրդարանում բելգիական պատվիրակությունը կհանդիպի Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների հետ: Նույն օրը Արման դը Դեկերին կընդունի Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը: Պատվիրակությունը կայցելի Սուրբ Էջմիածնի թանգարաններ եւ «Զվարթնոց» տաճար:

Հոկտեմբերի 2-ին Բելգիայի Սենատի նախագահի գլխավորած պատվիրակությանը կընդունեն վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Հյուրերը կայցելեն Երեւանի տնտեսագիտական համալսարան, Երվանդ Քոչարի թանգարան, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին:

Հոկտեմբերի 3-ին Բելգիայի Սենատի պատվիրակությունը կմասնակցի Ազգային ժողովում տեղի ունեցող «Սահմանադրության գերակայության երաշխավորման գործում սահմանադրական դատարանների եւ խորհրդարանների գործակցության միջազգային փորձը» թեմայով միջազգային 14-րդ խորհրդաժողովի աշխատանքներին:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` հոկտեմբերի 4-ի առավոտյան Բելգիայի Սենատի նախագահի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Բրյուսել:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG