Սթրաթֆորի վերլուծաբանների կարծիքով, Անկարան լուրջ ռազմավարական շահ ունի Երեւանի հետ դիվանագիտական կապեր հաստատելու հարցում. 2008-ի օգոստոսյան պատերազմից հետո Ռուսաստանը նվաճել է Վրաստանի տարածքի մի մասը եւ դրանով է'լ ավելի է հզորացրել Կովկասի ու, մասնավորապես, Թուրքիայի արեւելյան սահմանների շրջագծի վրա գործադրած ճնշումը։ Այս հանգամանքը Թուրքիային ստիպում է քայլեր ձեռնարկել Կովկասում իր սեփական դիրքերն ամրապնդելու ուղղությամբ։
Վերլուծաբանները ենթադրում են, որ Թուրքիայում, Հայաստանի համեմատությամբ, ավելի հանգիստ եւ սահուն կընթանա ստորագրված արձանագրությունների վավերացումը. - «Հայաստանն այս հարցում քաղաքական առումով ավելի պառակտված է։ Կան նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը որդեգրած գործիչներ, ովքեր համոզված են, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է դարձնել արձանագրությունները կնքելու նախապայման, սակայն կան նաեւ շրջանակներ, որոնց կարծիքով, այդօրինակ գործարքը Հայաստանին կստիպի անընդունելի զիջումներ անել ղարաբաղյան գործընթացում»։
Բաքուն, ըստ Սթրաթֆորի, այս հարցում հստակ պահանջներ է ներկայացնում եւ Անկարայից պահանջում է միանշանակ եւ անվերապահ կերպով պաշտպանել Ադրբեջանի շահերը՝ ակնարկելով, որ հակառակ դեպքում կարող է շարժվել Ռուսաստանի հետ մերձենալու ուղղությամբ։
Անդրադառնալով այս զարգացումներում Մոսկվայի մոտեցումներին, Սթրաթֆորի վերլուծաբանները կարծիք են հայտնում, որ «Ռուսաստանի մայրաքաղաքում ուշադրությամբ հետեւում են հայ-թուրքական բանակցություններին եւ ուղղորդում են Երեւանի քայլերը»։
Ըստ վերլուծության հեղինակների, սեպտեմբերի 24-ին Մոսկվա այցելած վարչապետ Տիգրան Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, նաեւ այդ հարցերն է քննարկել։
Եվրասիայի տարածաշրջանում ազդեցությունը պահպանելու շուրջ Միացյալ Նահանգների հետ թեժ մրցակցության մեջ ներքաշված Ռուսաստանը չէր ցանկանա, որ Թուրքիան որեւէ կերպ միջամտեր այդ հարցերին։
Սթրաթֆորի համոզմամբ, ռուսներն իրականում չեն ցանկանում կյանքի կոչված տեսնել հայ-թուրքական խաղաղության գործարքը եւ այն օգտագործում են սոսկ որպես խայծ` Թուրքիայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ առկա որոշակի հեռավորությունը պահպանելու համար. - «Մոսկվան այդպես ոչ միայն ձգտում է Կովկասում իր դիրքը երաշխավորել մրցակից թուրքերի հավանական միջամտությունից, այլեւ հաճույքով ըմբոշխնում է այս բանակցային գործընթացի հետեւանքով թուրք-ադրբեջանական հարաբերություններում ի հայտ եկած տարաձայնությունների պտուղները: Որքան երկար են տեւում բանակցությունները, այնքան ավելի են հզորանում դյուրաթեք Կովկասում ազդեցությունն ամրապնդելու, Ադրբեջանի հետ առավել մերձենալու եւ Եվրոպայի էներգետիկ ծրագրերը խափանելու Ռուսաստանի լծակները»։
Սթրաթֆորի փորձագետներն այս վերլուծություն ավարտում են հետեւյալ եզրահանգմամբ. - «Առաջիկա օրերին Կովկասում դիվանագիտությունը կակտիվանա, եւ Ռուսաստանը կլինի մեկը, ով հետեւելու է ու որոշելու, թե որքան հեռու կգնան այդ բանակցությունները»։