Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի նախկին տեղակալը


Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով այսօր ձերբակալվել է «Սեւան» քրեակատարողական հիմնարկի աշխատակից, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի` անվտանգության գծով նախկին տեղակալ Գրիգոր Թովմասյանը: Նա կասկածվում է Քրեական օրենսգրքի 311 հոդվածով («Կաշառք ստանալը») նախատեսված արարք կատարելու մեջ։

Մասնավորապես, գլխավոր դատախազության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, 8 տարի ազատազրկման դատապարտված եւ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Անդրանիկ Պողոսյանը հայտարարություն է տվել, որ պատիժը կրելու ընթացքում առավել բարվոք խուց տեղափոխվելու դիմաց Գրիգոր Թովմասյանը 2008 թվականի հունիսին իրենից ստացել է 700 դոլար կաշառք:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG